
Վրաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով սահմանված արտակարգ դրության ռեժիմի ժամկետը երկարաձգվել է մինչև մայիսի 10-ը, այս մասին տեղեկացնում է «Ren.tv»-ն: Արտակարգ դրության ռեժիմի ժամկետի երկարաձգման մասին ճեպազրույցում հայտնել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:
Ապրիլի 15-ից Վրաստանի 4 խոշոր քաղաքների, այդ թվում, Թբիլիսիի, մուտքն ու ելքը կփակվի: