Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներն իրացնելով օպերատիվ տվյալները՝ Հալաբյան փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին Արարատի մարզի մի բնակչուհու։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 10 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված։
Ըստ կնոջ՝ հայտնաբերվածը մարիխուանա է, պահել է իր օգտագործման համար։
Նշանակվել է փորձաքննություն։
Նախապատրաստվում են նյութեր։