Կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան, Չավին,ով այժմ քաթարական «Ալ-Սադի» գլխավոր մարզիչն է, խոսել է իր նախկին թիմի ելույթների մասին Չեմպիոնների լիգայում։
«Մի փոքր դժվար է «Բասելոնային» Չեմպիոնների լիգայում դիտարկել որպես ֆավորիտ: «Բարսան» հաղթում է մրցաշարում, երբ զգալիորեն գերազանցում է իր մրցակիցներին: Նա չի կարող գրանցել այն պատմական արդյունքը, որը կարողացել են գրանցել շատ այլ ակումբներ: Այո, խոսքս «Ռեալի» մասին է, սակայն ուրիշ թիմեր էլ են եղել:
«Բարսան» 2009 թվականին Ինիեստայի խփած գոլի շնորհիվ հաղթեց «Չելսիին»: Այդ խաղում «Բարսելոնան» չուներ խաղային առավելություն եւ քիչ էին նաեւ հարվածները: Հաղթանակը միանշանակ հաջողության շնորհիվ էր: Ես նկատի ունեմ, որ կարելի է վատ հանդես գալ Պրիմերայում, զբաղեցնել 4-րդ, 5-րդ կամ 6-րդ տեղը, ապա հաղթել Չեմպիոնների լիգայում: Այդպիսի բան չի պատահել «Բարսելոնայի» հետ, սակայն «Ռեալի» հետ պատահել է: Հենց այդ պատճառով էլ խոսում եմ հաջողության մասին: «Բարսելոնան» պետք է գերիշխի, պետք է վստահ լինի իր ուժերի վրա: Պատմությունը ցույց է տալիս, որ նրանք հաղթում են այն ժամանակ, երբ իրենց մրցակիցներից զգալիորեն ավելի լավ են խաղում»,- Չավիի խոսքերն է փոխանցում El Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայում վերջին անգամ հաղթել է 2015 թվականին` եզրափակչում 3:1 հաշվով առավելության հասնելով Թուրինի «Յուվենտուսի» նկատմամբ:
Էդմոն Մարտիրոսյան