Եգիպտոսի իշխանությունները զբոսաշրջիկներին հրավիրում են վիրտուալ էքսկուրսիայի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եգիպտոսի զբոսաշրջության նախարարությունը երկրի թանգարաններում և հնավայրերում վիրտուալ էքսկուրսիայի շարք է պատրաստել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով The Star-ին։

Գերատեսչության «Ֆեյսբուք»-ի էջում գրված է. «Կհանդիպենք Եգիպտոսի անտիկ իրերի թանգարանի գլխավոր դահլիճում, երեկոյան ժամը 20:00-ին»

Տեսանյութերը, որոնց միջոցով հեռուստադիտողները «շրջում են» թանգարաններում, հրապարակված են նախարարության պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերի էջերում` «Ծանոթացեք Եգիպտոսին տանից. Մնացեք տանը. Մնացեք անվտանգ միջավայրում» կարգախոսի ներքո։




Լրահոս