ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արմեն Սարգսյանի դիմումը կքննեն․ ՍԴ-ն որոշում կայացրեց․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ապրիլի 28-ին Սահմանադրական դատարանում բանավոր ընթացակարգով քննարկվելու է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը։ Նկատենք, որ վերջին շրջանում Սարգսյանը սկսել է օգտվել իրեն Սահմանադրությամբ վերապահված լիազորությունից եւ ավելի հաճախ է դիմում ՍԴ՝ այս կամ այն օրենքի սահմանադրականությունը պարզելու հարցով։ Եվ ահա, քննվելիք դիմումը կապված է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» եււ դրան փոխկապակցված «Բանկային գաղտնիքի մասին» օրենքներին։

Ընդ որում, Սահմանադրական դատարանը որոշել է բանավոր ընթացակարգ անել՝ հաշվի առնելով հասարակական մեծ հնչեղությունը։ Նշենք, որ այս նախագծերը խորհրդարանի կողմից ընդունվել էին դեռ հունվարի 22-ին, սակայն կարգավորումներում ՀՀ նախագահն ըստ էության խնդիրներ է տեսել։ Նշենք, որ մինչ օրս գործող օրենսդրությամբ իրավապահ մարմինները սահմանափակված էին բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկության ստացման հնարավորությամբ: Օրենքով թույլատրված էր ստանալ միայն կասկածյալ և մեղադրյալ հանդիսացող անձանց առնչվող բանկային տվյալները։ Նոր օրենքով քննություն իրականացնող մարմիններին հնարավորություն է տրվում բացել նաև հիշյալ անձանց հետ փոխկապակցված անձանց հաշիվները։ Նկատենք, որ չնայած այս դիմումի առկայությանը, խորհրդարանում քննարկվում է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» նախագիծը, որն իր մեջ եւս նման կարգավորումներ է պարունակում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս