Արդեն հայտնել էնք, որ այս պահին ամփոփված են Արցախում գործող 8 տեղամասերից 5-ի եւ Երևանում գործող 1 ընտրատեղամասի նախնական տվյալները։ Նշենք, որ տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն ` ժամը 20.00-ի դրությամբ Արցախի Հանրապետության նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 47050 ընտրող (ընտրողների 44,9 տոկոսը):
Այսպիսով, նախնական տվյալների համաձայն, «Ազատ հայրենիք»-ՔՄԴ դաշինքի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը ստացել է մոտ 39 հազար ձայն, իսկ Մասիս Մայիլյանը՝ 5 հազար ձայն։ Ստացվում է՝ Հարությունյանը ստացել է ձայների մոտ 88 տոկոսը, իսկ մյուս մասն էլ բաժին է հասել Մասիս Մայիլյանին։
Հավելենք, որ մարտի 31-ին տեղի ունեցած Արցախի նախագահի եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցել էր 76 471 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 72,7 տոկոսը։