Ամբողջական տվյակներ Արցախից․ որ թեկնածուն որքան ձայն է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնի են Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքները։ Այս պահին ամփոփված են Արցախում գործող բոլոր 8 և Երևանում գործող ընտրատեղամասերի արդյունքները։

Ըստ այդմ, նախնական տվյալներով, «Ազատ հայրենիք»-ՔՄԴ դաշինքի թեկնածու Արայիկ Հարությունյանը ստացել է 39 860 ձայն, իսկ Մասիս Մայիլյանը՝ 5428 ձայն։ Ներկայացնենք քվեարկության տվյալներն ըստ շրջանների․

Ստեփանակերտ

Արայիկ Հարությունյան՝ 11 051 ձայն,

Մասիս Մայիլյան՝ 1168 ձայն,

Մարտունու շրջան

Արայիկ Հարությունյան՝ 7386  ձայն,

Մասիս Մայիլյան՝ 1145

Հադրութի շրջան

Արայիկ Հարությունյան` 4193

Մասիս Մայիլյան` 625

Շահումյանի շրջան

Արայիկ Հարությունյան` 994 ձայն,

Մասիս Մայիլյան` 114

Շուշիի շրջան

Արայիկ Հարությունյան՝ 1477 ձայն,

Մասիս Մայիլյան՝ 282 ձայն

Ասկերանի շրջան

Արայիկ Հարությունյան՝ 5672 ձայն,

Մասիս Մայիլյան՝ 802 ձայն

Մարտակերտի շրջան

Արայիկ Հարությունյան՝ 5734 ձայն,

Մասիս Մայիլյան՝ 842 ձայն

Քաշաթաղի շրջան

Արայիկ Հարությունյան՝ 3174 ձայն,

Մասիս Մայիլյան՝ 445 ձայն

Ընտրատեղամաս Երևանում՝

Արայիկ Հարությունյան՝ 179

Մասիս Մայիլյան՝ 5։

Հավելենք, որ տարածքային ընտրական  հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն ` ժամը 20.00-ի դրությամբ Հանրապետության նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 47050 (ընտրողների 44,9 տոկոսը):




Լրահոս