ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը հրապարակեց ապրիլի 14-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները։ Նշենք, որ նախնական տվյալներով, «Ազատ հայրենիք»-ՔՄԴ դաշինքի թեկնածու Արայիկ Հարությունյանը ստացել է 39 860 ձայն, իսկ Մասիս Մայիլյանը՝ 5428 ձայն։

Հավելենք, որ տարածքային ընտրական  հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն ` ժամը 20.00-ի դրությամբ Հանրապետության նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 47050 (ընտրողների 44,9 տոկոսը):

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս