Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբելիստներ Ռոնալդոն եւ Դեւիդ Բեքհեմը Instagram-ում ուղիղ եթերի ժամանակ քննարկել են իրենց պատկանող ակումբների` իսպանական «Վալյադոլիդի» եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» միջեւ ընկերական հանդիպում կազմակերպելու հարցը:
Հանդիպումը կրելու է բարեգերծական բնույթ եւ դրա միջոցով վաստակած ողջ միջոցները կփոխանցվեն այն բժիշկներին, ովքեր պայքարում են COVID-19 կորոնավիրուսի դեմ։
«Մենք պարտավոր ենք անել դա: Մենք պետք է հնարավորինս շատ գումար հավաքենք այն մարդկանց համար, ովքեր ամեն օր պայքարում են ուրիշների կյանքը փրկելու համար»,- ասել է Բեքհեմը:
Հիշեցնենք, որ Ռոնալդոի «Վալյադոլիդը» հանդես է գալիս Իսպանիայի Լա լիգայում, իսկ Բեքհեմի «Ինտեր Մայամին» այս տարի է նշել նորամուտը MLS-ում:
ԱՄՆ-ում COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 614,246-ի, որոնցից մահացել են 26,064-ը, իսկ բուժվել 38,820-ը: Իսպանիայում վիրուսով վարակվել են 174,060-ը, որոնցից մահացել են 18,255-ը, իսկ բուժվել 67,504-ը:
Էդմոն Մարտիրոսյան