Կրկին պարգևատրումներ Երևանի քաղաքապետարանում՝ 29 մլն դրամով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 6-ին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը կարգադրություն է ստորագրել , որով Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներն ավելի քան 29 մլն դրամով պարգեւատրվել են։

Չեն պարգեւատրվել քաղաքապետն ու փոխքաղաքապետերը:

Մարտ ամսվա համար պարգեւատրումը վերաբերում է վարչական շրջանների ղեկավարներին, քաղաքապետարանի ներքին աուդիտի բաժնի աշխատակիցներին:

Ըստ այդմ, սոցիալական ապահովության վարչության պետը, քաղաքապետի երեք խորհրդականներից երկուսը՝ Կամո Արեյանն ու Կարեն Համբարձումյանը, մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, Արտաքին կապերի վարչության պետ Գեւորգ Դավթյանը, Շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը, Իրավաբանական վարչության պետի տեղակալ Անդրանիկ Մուարդյանը, Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Մհեր Աղաբեկյանը, Քարտուղարության պետ Արթուր Մկրտչյանը պարգեւատրվել են ամենաբարձրը՝ 560 հազար դրամ:




Լրահոս