Եկեղեցին չպետք է խառնվի պետական գործերին․ իմքայլական պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես, որպես պատմաբան կարող եմ ասել՝ եկեղեցին երբևիցե չպետք է խառնվի պետական գործերին։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը։

«Ես էլ՝ որպես պետական պաշտոնյան, իրավունք չունեմ խառնվելու եկեղեցու գործերին»,-ընդգծեց իմքայլական պատգամավորը։

Հիշեցնենք, որ երեկ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը անդրադարձել և կարևորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելուն, մասնավորապես նա նշել է․

«Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին` կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս