Վեհափառի խոսքն անքննելի է․ Վարդան Ղուկասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վեհափառ Հայրապետը շատ ճիշտ հայտարարությամբ է հանդես եկել, և դեռ ավելի վաղ պետք է սրա մասին խոսեր։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը։

«Հայոց եկեղեցին անմասն չի կարող մնալ իր զավակներին առնչվող հարցերից, հետո ընդհանրապես Հայոց եկեղեցին պատիժ չի նախատեսում։ Եկեղեցին ասում է ողորմացեք բոլորին և դարձի արեք»,-ընդգծեց Վարդան Ղուկասյանը։

Հարցին՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանը դարձի եկել է, պատգամավորն ասաց․

«Վեհափառի խոսքն անքննելի է, ինչ-որ թափթփուկներ ինչ-որ բաներ են խոսում, որն իրենց խելքի բանը չի՝ ի՞նչ բան է հավատքը, ի՞նչ բան է Վահափառ Հայրապետը, ազգային հերոսը։ Ոչ մի մեղադրանք չառաջադրելով, փաստեր չունենալով՝ ազգային հերոսին բռնել կալանավորել են։ Ես լիովին համաձայն եմ կաթողիկոսի քայլի հետ»։

Հիշեցնենք, որ երեկ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը անդրադարձել և կարևորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելուն, մասնավորապես նա նշել է․

«Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին` կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս