Կառավարության մամուլի կենտրոնում ընթանում է ԿԲ ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանի մամուլի ասուլիսը։ «Դեռևս 2019 թվականի վերջին ֆինանսական տարին հաջող էր եւ լավ տեմպերով սկսվել էր 2020 թվականը։ Այս ճգնաժամի սկվելուց առաջ կային լավ հիմքեր, որ համակարգը կարողանա օգնել տնտեսությանը։ Դեռևս մարտի սկզբից արդեն, երբ կային նշույլներ, որ կորոնավիրուսային ճգնաժամը կարող է ազդեցություն ունենալ, մենք ֆինանսական համակարգի հետ սկսեցինք ամենօրյա քննարկումներ՝ որպեսզի կարողանայինք մեղմել իրավիճակը»-, – նշեց նա։
Նա անդրադարձավ նաև բանկերի հետ աշխատանքներին։ «Որոշում կայացվեց վերանայել բանկերի կարգավորման ռեժիմը, որը հնարավորություն կտար ճկուն կերպով սպասարկելու տնտեսությանը։ Մենք բազմիցս հայտարարությամբ են հանդես եկել եւ հիմա էլ հայտարարում ենք, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք ֆինանսական համակարգին ապահովել համապատասխան իրացվելիությամբ», – հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում