ՀՀ Ազգային ժողովը շարունակում է ապրիլի 14-ին մեկնարկած քառօրյա նիստի աշխատանքները:
Նիստի օրակարգում են մի շարք հարցեր: Քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված մի քանի օրենսդրական նախաձեռնություններ, այդ թվում նաև բռնության հրապարկային կոչն ու քարոզը քրեականացնող օրենքի նախագիծը:
Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ու մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ կքննարկի նաև Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերն ու մի քանի այլ օրինագծեր:
Oրակարգում է նաև Կենտրոնական բանկի նախագահի ընտրության հարցը:
Մանրամասները՝ տեսանյութում։