Իսպանական Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ կատալոնական «Բարսելոնան» եւ Լոնդոնի «Չելսին» առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր է փոխանակվեն ֆուտբոլիատներով: Խոսքը գնում է «Բլաուգրանայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոյի եւ «Ազնվականների» ֆրանսիացի ֆուտբոլիստ Նգոլո Կանտեի մասին: 2 ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքն էլ գնահատվում է 70մլն եվրո:
Հիշեցնենք, որ Կանտեի խաղը այլեւս չի գոհացնում լոնդոնյան թիմի մարզչական շտաբին: Ֆրանսիացու ծառայություններով են հետաքրքրված նաեւ ՊՍԺ-ն, «Ռեալն» ու «Յուվենտուսը»:
Ֆելիպե Կոուտինյոյով հետաքրքրվողները նույնպես քիչ չեն. «Մանչեստեր Յունայթեդը», «Լիվերպուլը», «Լեսթեր Սիթին» կպայքարեն բրազիլացու համար: Հիշեցնենք, որ Կոուտինյոն այժմ վարձակալական հիմունքներով խաղում է Մյունխենի «Բավարիայում»:
Էդմոն Մարտիրոսյան