16 թեստի արդյունքները եղել են բացասական։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արցախի պարետ, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը։ Նա նշեց, թե առաջիկայում հնարավոր կլինի չեղարկել մի քանի համայնքներում գործող տեղաշարժի սահմանափակումները։
«Եվ համայնքների ներսում եւ դրանից դուրս ընդհանուր տեղաշարժը սահմանափակված է, սակայն կան բացառություններ։ Խոսքը վերաբերում է օրինակ տնտեսական գործունեության իրականացումը, այդ դեպքում կարող են գնալ աշխատանքի և վերադառնալ՝ գործատուի թղթի հիման վրա։ Իսկ համայնքի ներսում երկու բացառություն է խանութ այցելելու եւ մարզանքի համար», – նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում