Քաղաքացին ահազանգում է․ «Մոգո» վարկային կազմակերպությունն իր հաճախորդներին կանգնեցրել է փակուղու առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի խմբագրություն է ահազանգել Երևանի բնակիչ Օքսաննա Սարդարյանը և հայտնել, որ 2019 թվականի հոկտեմբերի 14-ին «Մոգո» վարկային կազմակերպությունում մեքենա է գրավադրել, սակայն կազմակերպությունը, հաշվի չառնելով երկրում ստեղծված իրավիճակը, ստիպում է վարկառուին կատարել ամսական պարտադիր վճարումները, այն դեպքում, երբ երկրի բոլոր բանկերն ու վարկային կազմակերպությունները եռամսյա արձակուրդ են հայտարարել։

«Արդեն 7 ամիս է` առանց ուշացումների կատարել եմ բոլորս վճարումներս, այս ամսի 14-ին իմ հերթական վճարման օրն է, գնացել եմ կազմակերպություն, որպեսզի դիմում գրեմ, որ այս համաճարակի պատճառով չեմ կարող վճարել, քանի որ ես օրավարձով աշխատող եմ, իսկ նրանք ինձ ստիպում են 50%-ը վճարել, չվճարելու դեպքում գումարվելու է մյուս ամսվա հերթական վճարի վրա և համարվելու է ուշացում»,-նշեց մեր զրուցակիցը։

Օքսաննա Սարդարյանի համար անհասկանալի է , թե ինչու է վարկային կազմակերպությունը ստիպում իր հաճախորդներին կատարել ամսական պարտադիր վճարումներն արտակարգ դրության պայմաններում։

«Այսօր ես նորից դիմում եմ գրել «Մոգո» վարկային կազմակերության գլխավոր տնօրենին, և ինձ փոխանցեցին , որ ոչինչ անել չեն կարող։ Ես պարզապես ուզում եմ հասկանալ, եթե մարդիկ մեկուսացման օրերին չեն աշխատում, ինչպես պետք է վճարեն։ Ես աշխատում եմ գեղեցկության սրահում, որն այս օրերին փակ է, այս պարագայում ինչ պետք է լինի»,-հավելեց մեր զրուցակիցը։

Լիդա Եղիազարյան




Լրահոս