Դանիելե Ռուգանին եւ Բլեյզ Մատյուիդին ապաքնվել են կորոնավիրուսից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրինի «Յուվենտուսի» պաշտոնական էջը տեղեկացնում է, որ թիմի ֆուտբոլիստներ Դանիելե Ռուգանին եւ Բլեյզ Մատյուիդին ապաքինվել են COVID-19 կորոնավիրուսից: Իտալացի պաշտպանը կորոնավիրուսով էր վարակվել մարտի 12-ին, իսկ ֆրանսիացի կիսապաշտպանը` մարտի 17-ին: «Ծեր Սինյորայից» COVID-19-ից շարունակում է բուժվել արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան:

Ամբողջ աշխարհում համաճարակով վարակվածների թիվը գերազանցում է 2 միլիոնը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս