ArmLur.am-ն այս անգամ նկարահանումները իրականացրեց Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքում։ Այնտեղ, ի տարբերություն Արագածոտնի մարզի մյուս գյուղերի, ավելի ուրախ և հանգիստ տրամադրություն էր տիրում:
Կաքավաձորցիները հետևում են պարետատան հորդորներին և հասկանալով են վերաբերվում այս վիճակին: Մեզ հետ զրույցում բնակիչները հավաստիացրին, որ գյուղում կորոնավիրուսով վարակվածության դեպքեր չկան և խնդրեցին կառավարությանը, որ գյուղացիներին մի քիչ ուշադրություն դարձնեն, չէ որ գյուղը քաղաքի հարստությունն է:
Մանրամասները տեսանյութում:
Հովսեփ Հովսեփյան
Կաքավաձոր