Որն է լինելու կաթողիկոսի հաջորդ քայլը` հրապարակային հորդորից հետո. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նախօրեին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հայտարարություն էր տարածել` ի թիվս այլ մտահոգությունների, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հորդոր անելով, որին պատասխանեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը: Նա հիշեցրեց, որ կաշառքի օժանդակություն կատարելու մեջ մեղադրվող Սամվել Մայրապետյանին բուժման նպատակով Հայաստանից թույլատրվել էր դուրս գալ 2019-ի հունվարի 25-ին, որի համար համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել Առողջապահության նախարարության գլխավոր նյարդավիրաբույժ Ռուբեն Ֆանարջյանը և Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը՝ յուրաքանչյուրը վճարելով 15-ական մլն դրամ։ Սակայն Մայրապետյանը գնաց ու այլեւս չվերադարձավ: Այսինքն` Կառավարությունը հիշեցրել էր վատ նախադեպը` հասկացնելով, որ չարժե անգամ մտածել Քոչարյանին ազատ արձակելու հեռանկարի մասին:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ճշտել Կաթողիկոսի դիրքորոշումը` ինչ է արվելու հաջորդիվ: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը որեւէ կերպ չմեկնաբանեց: Հետաքրքրվեցինք` արդյոք փոշմանել է երաշխավորության համար, նա նշեց, թե այդ մասով այս պահին մեկնաբանություն անել չի ցանկանում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս