Կորոնավիրուսի 48 նոր դեպք․ հաստատված դեպքերի թիվը հասավ 1159-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 48 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Այս պահին վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 1159: Արձանագրվել է մահվան մեկ դեպք: Բուժվածների թիվը կազմում է 358:

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1111 դեպք:




Լրահոս