ԱԱԾ-ի առաջադրած մեղադրանքները հիմնազուրկ են և շինծու․ Կճոյանի փաստաբանը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ապրիլի 13-ին մեղադրանք է առաջադրվել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին։

Ինչպես հայտնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման դեմ պայքարի ոլորտում օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամետում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ֊հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2020 թվականի ապրիլի 13-ին մեղադրանք է առաջադրել Հայ Առաքելական Եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին: Խոսքը Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի մասին է, ով տարիներ առաջ հայտնվել էր օֆշորային սկանդալի կիզակետում։

ArmLur.am-ը Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին առաջադրված մեղադրանքների մանրամասների շուրջ զրուցել է վերջինիս փաստաբան Հովիկ Արսենյանի հետ։

«Ամսի 13-ին կճոյանը հրավիրվել էր ԱԱԾ-ի Քննչական դեպարտամենտ, և որպես փաստաբան ես նրա հետ գնացել է, և ի հեճուկս ինձ Կճոյանին մեղադրանք առաջադրվեց, ես որպես նրա փաստաբան ներգրավվեցի։ ԱԱԾ-ի առաջադրած մեղադրանքի շուրջ իմ պաշտպանյալը տվել է մանրամասն ցուցմունք, հերքելով այդ ամբաստանությունը, որոնք հիմազուրկ են, և օբյեկտիվ իրականության հետ որևէ աղերս չունեն։ Նա իրեն մեղավոր չի ճանաչում, և որևէ խնդիր չի ունենցել կատարված հափշտակությունների, գոծողությունների հետ, առավել ևս ֆինանսական առումով, չկա այս իրականության մեջ գեթ մեկ անձ, որ ներկայացնի մի իրավիճակ, որ ակամա այդ գործարքների արդյունքում Կճոյանին, որևէ մեկը սկսած Աշոտ Սուքիասյանից վերջացրած այս գործող անցնող վկա, թե կասկածյալ Կճոյանին առաջարկած լինի գեթ մեկ ցենտ»,-մանրամասնեց փաստաբանը։

Կճոյանի փաստաբանի պնդմամբ՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից առաջադրված մեղադրանքներն իր պաշտպանյալի նկատմամբ հիմնազուրկ են և շինծու։

Հավելենք, որ Կճոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցագործության կատարմանը ներգրավված բոլոր անձանց պարզելու և պատասխանատվության ենթարկելու, պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:

Լիդա Եղիազարյան




Լրահոս