Կորոնավիրուսով վարակվել է Մարալիկ ԲԿ-ի ժամանակավոր պաշտոնակատարը․ ինչ վիճակում են վարակված բուժաշխատողները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հայտնել է, որ Մարալիկի Բժշկական կենտոնում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվել է 9 բուժաշխատող:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Մարալիկի Բժշկական կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Հովսեփյանի հետ։

«Բժշկական կենտրոնի 20 բուժաշխատողի թեստավորեցի, 9 բուժաշխատողի մոտ այդ թվում նաև իմ մոտ հայտնաբերվեց հիվանդությունը։ Այս պահին մենք բոլորս գտնվում ենք Գյումու ինֆեկցոն հիվանդանոցում, և ստանում ենք համապատասխան բուժում»,-ասաց Մարալիկի Բժշկական կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատարը։

Ըստ մեր զրուցակցի՝ հիվանդների համար պատշաճ մակարդակով կազմակերպվում են բոլոր լաբորատոր և ռենտգեն հետազոտությունները։

«Հիվանդանոցում խուճապ չկա, ծայրահեղ ծանր հիվանդ չունենք»,-նշեց Անուշ Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք, հաստատված ընդհանուր հիվանդների թիվը 1159-ն են։

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս