Իմքայլականները խմբով դուրս եկան Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից. ինչ է կատարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ Ազգային ժողովում 2016 թվականին Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստն այս պահին ընդմիջվել է, որտեղ այսօր հրավիրված է ՀՀ երրոդ նախագահ Սերժ Սարգսյանը: Պատգամավորները լրագրողների հետ զրույցում ասացին, որ ընդմիջում է: Նիստից դուրս եկան իշխանական պատգամավորներ Տիգրան Կարապետյանը, Արմեն Խաչատրյանը, Քրիստինե Պողոսյանը, Արեն Մկրտչյանն ու Սիփան Փաշինյանը:

Պատգամավորները հայտնեցին, որ որևէ արտառոց դեպք չկա, ուղղակի ընդմիջվել է նիստը: Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր կարծիքը, այնուհետև հարցեր են հնչել:

Ներսում, սակայն, մնացել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Սերժ Սարգսյանի հետ: Այս պահին ներսում գտնվում են ընդդիմադիր պատգամավորները, իսկ իշխանական պատգամավորներից միայն Անդրանիկ Քոչարյանն է:

Այլ մանրամասներ կհայտնենք` քիչ անց:

 




Լրահոս