Սպանություն՝ Բակունց փողոցում. ինչ է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի ապրիլի 15-ին` ժամը 20:30-ին, «1-ին համալսարանական հիվանդանոց»-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ա.Բակունցի փողոցից հրազենային վնասվածքով, մահացած վիճակում, իրենց մոտ է տեղափոխել Երևան քաղաքի 38-ամյա բնակիչ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դիակի զննություն, դեպքի վայրի զննություն, որի ժամանակ ճամփեզրին կայանված «Lexus» մակնիշի ավտոմեքենայի առջևի ձախ կողմի ապակու վրա հայտնաբերվել են վնասվածքներ, առջևի ձախ կողմի դռան ապակին եզրավորող ստորին հորիզոնական հարթակի վրա՝ ներսեղմված վնասվածք, դեղնավուն մետաղաբեկորներ, ավտոմեքենայի կողքին՝ ճանապարհի վրա, հայտնաբերվել են արնանման հետքեր և 3 հատ կրակված պարկուճ:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական, դատաքիմիական, դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:




Լրահոս