«Բրեշիայի» նախագահ Մասիմո Չելինոն խոստովանել է, որ իրեն շատ է անհանգստացնում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով աշխարհում ստեղծված իրավիճակը ՝ նշելով, որ մրցաշրջանի վերսկսման գաղափարը տրամաբանական չի համարում։
«Մենք ողբերգություն ենք ապրում: Ես տեսել եմ բաներ, որոնք ոչ ոք չպետք է տեսնի: Ես վախենում եմ իմ տան այգի դուրս գալուց կամ միայնակ քայլելուց ։ Ահա թե ինչու են այդ գաղափարները եւ մրցաշրջանի վերսկսման մասին խոսակցությունները հասցնում ինձ խելագարության։ Եթե անհրաժեշտ է, հեռացրեք մեզ էլիտար դիվիզիոնից, ես համաձայն եմ»,-ասել է Չելինոն Radio24-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառ դադարեցված են գրեթե բոլոր ֆուտբոլային առաջնությունները: Եվրոպայում ֆուտբոլ խաղում են միայն Բելառուսում:
Էդմոն Մարտիրոսյան