2020թ. ապրիլի 15-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Էրեբունի և Նուբարաշեն համայնքի Վարդաշեն
փողոցի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ 62-ամյա տղամարդը դանակով
հարվածներ է հասցրել նույն բնակարանում իր հետ միասին բնակվող 48-ամյա տղամարդու որովայնին և կրծքավանդակին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով:
Իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում 62-ամյա
տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է՝ առերևույթ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու
կասկածանքով:
Վերջինիս մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում նա ներկայացրել է
հանցագործության գործիք հանդիսացող դանակը:
Նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատաքրեագիտական դատահետքաբանական
փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: