Մինչև ապրիլի 6-ը փաստաթղթերը ներկայացրած քաղաքացիների ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը սկսվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ձեռքբերված, սակայն չմաքսազերծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար մինչև սույն թվականի ապրիլի 6-ի ժամը 23:59-ը՝ [email protected] էլեկտրոնային հասցեով փաստաթղթեր ներկայացրած քաղաքացիները, մաքսազերծման գործընթացը կազմակերպելու նպատակով, կարող են ներկայանալ ձևակերպում իրականացնող համապատասխան մաքսային մարմին՝ մինչև սույն թվականի ապրիլի 30-ը ներառյալ։

Կոմիտեն հիշեցնում է, որ դիտարկվելու են միայն ձախակողմյան ղեկային տեղաբաշխում ունեցող ավտոմեքենաները՝ դրանց մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ձեռքբերման հիմնավորումը մաքսային մարմնի կողմից ընդունվելու դեպքում:




Լրահոս