«Մարտիկ » հիմնադրամը ՀՀ-ին տրամադրել 50 000 ԱՄՆ դոլար՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար։ Այս մասին ասվում է հիմադրամի տարածած հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․
Հարգելի՛ հայրենակիցներ,
Նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով ՀՀ-ում հայտարարվել է արտակարգ դրություն, իսկ Արցախի Հանրապետությունում՝արտակարգ իրավիճակ: Հիմք ընդունելով՝ «Մարտիկ» հիմնադրամի նպատակներն ու խնդիրները հոգաբարձուներ խորհուրդը 14.04.2020թ-ին որոշել է «Մարտիկ » հիմնադրամի մայր գումարից ՀՀ-ին տրամադրել 50 000 (հիսուն հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ փոխանցեով ՀՀ գանձապետական 00005001947 հաշվին: Իսկ Արցախի Հանրապետությանը տրամադրել
25 000 (քսանհինգ հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ փոխանցելով «Արցախբանկ» ՓԲԸ 223000612211100 հաշվին: