ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը սոցկայքի իր էջում գրել է․ «2011թ․ Ռուսաստանում ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող մեր հայրենակից Միսաք Լազարյանը ազատության մեջ է։ Նախօրեին փոխվել է նրա խափանման միջոցը»։
Միսակ Լազարյանին Ռուսաստանում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011 թվականի դեկտեմբերի 22-ին մեկ այլ անձի հետ նախնական համաձայնությամբ ենթադրաբար սպանել է Ադրբեջանի Զումուրխաչ գյուղի բնակիչ Ջաբար Ալիևին:
2020 թվականի մարտի 10-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժին ինքնակամ ներկայացած ՌԴ քաղաքացի Միսակ Լազարյանը, սակայն, ՀՀ իրավապահներին հայտնել է, որ ինքը չի սպանել Ջ.Ալիևին, սակայն տեղյակ է դեպքից և պատրաստ է Հայաստանի Հանրապետությունում համապատասխան վարույթ սկսելու դեպքում պատմել ամբողջ իրականությունը և պատասխանատվություն կրել ՀՀ օրենքներով: