
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել
Գեղարքունիքի մարզի հարգելի’ բնակիչներ.
Ցավով պետք է արձանագրենք, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության 1 դեպք է գրանցվել։
Աշխատանքներ են տարվում շփման շրջանակը պարզելու և ըստ բժշկական ցուցումների՝ համապատասխան ընթացք տալու համար։
Խնդրում եմ ցուցաբերել սոցիալական բարձր պատասխանատվություն, հետևել պարետի ցուցումներին, պահպանել հիգիենայի կանոնները։
Առողջ եղե՛ք։