Շարունակելով ArmLur.am-ի մարզային նկարահանումները, այս անգամ եղանք Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն համայնքում, պարզելու համար՝ արդյոք տեղի բնակիչները հետևում են պարետատան հորդորներին:
Մեզ հետ զրույցում համայնքապետ Անդրանիկ Շամոյանը վստահեցրեց, որ ժողովուրդը կարգ ու կանոն պահպանելով ապրում է, գյուղում կորոնավիրուսով վարակվածներ չկան:
Զրուցեցինք նաև բնակիչների հետ, ովքեր հայտնեցին, որ գյուղում խմելու և ոռոգման ջրի խնդիր ունեն և նշեցին, որ բանկերից զանգահարում են և ստիպում, որ վարկերը մարեն:
Մանրամասները տեսանյութում:
Հովսեփ Հովսեփյան
Ն. Սասնաշեն