Աշխարհում հայտնաբերված Covid-19-ի դեպքերի ընդհանուր թիվը 2 միլիոն 200 հազարին է մոտենում, մահացածների թիվը մոտ 147 հազար է, բուժվածներինը՝ շուրջ 553 հազար:
Հաստատված դեպքերի քանակով առաջատարը շարունակում է մնալ Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ 671 հազար 3 դեպք։ Իսպանիան գտնվում է երկրորդ տեղում՝ 184 հազար 9 դեպք, Իտալիան՝ երրորդ՝ 168 հազար 9 դեպք։ Ֆրանսիան չորրորդն է՝ 147 հազար դեպքով, Գերմանիան հինգերորդը՝ 137 հազար 6 դեպքով։
ԱՄՆ-ն նաև առաջինն է կորոնավիրուսով մահացածների թվով․ այն հասել է մոտ 31 հազարի։ Մեծ Բրիտանիան ևս երեք շաբաթով երկարաձգել է արտակարգ դրությունը․ այս երկիրը հաստատված դեպքերի քանակով անցել է Չինաստանին, որտեղից էլ սկսվել է համավարակը։ Վարակից երկրում մահացել է 13 հազար 7 մարդ։
Ռուսաստանի Դաշնությունում հաստատված դեպքերի քանակը հասել է 27 հազարի, մեկ օրվա ընթացքում այն ավելացել է 3448-ով։ Ամբողջ երկրում կորոնավիրուսից մահացել է 232 մարդ, այդ թվում՝ 34-ը նախորդ օրը։
Իսկ Հայաստանում ապրիլի 17-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 42 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսի 1201 դեպք: Վերջին տվյալներով ապաքինվել է 402 անձ (վերջին մեկ օրում՝ 61 մարդ), 19 մարդ մահացել է:
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան