Ինչ տարիքի են Հայաստանում կորոնավիրուսից մահացածները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ապրիլի 17-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 42 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1159 դեպք:

Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 16-ին հաստատվել է կորոնավիրուսի 1201 դեպք:  Վերջին մեկ օրում ապաքինվել է 61 մարդ՝ ընդհանուր 402։  Բացասական արդյունք է արձանագրվել 10793 թեստավորման դեպքում (վերջին մեկ օրում՝ 537): Փաստացի այս պահին բուժվում է 780 անձ (վերջին մեկ օրում պակասել է 14-ով):

Սակայն այսօր մահացել է ևս մեկ վարակված անձ։ 19 պացիենտ մահացել է: 58-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ` ST էլևացիայով:

Այսպիսով Հայաստանում արձանագրվեց մահվան 19-րդ դեպքը․ իսկ ինչ տարիքի են եղել մինչ այս կորոնավիրուսից մահացած անձինք․ Վիճակագրությունն այսպիսին է՝ 55, 58, 65, 66, 67, 68, 68, 72, 72, 73, 73, 78, 78, 80, 81, 82, 86, 89, 93։ Այսինքն, Հայաստանում կորոնավիրուսով մահացել են 50-անց մարդիկ։




Լրահոս