Երբ է սկսվելու Կենտրոնական բանկի նոր նախագահի պաշտոնավարումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում ԿԲ նախագահ է ընտրվել Մարտին Գալստյանը։Նրա թեկնածությանը կողմ են քվեարկել 104, դեմ՝ 15 պատգամավոր։ Քվեարկությանը մասնակցել էր 119 պատգամավոր։ Հավելենք, որ կորոնավիրուսի պայմաններից ելնելով պատգամավորները քվեարկությանը ներկայացել են անհատական գրիչներով, խումբ առ խումբ։

Հիշեցնենք, որ  2008 թվականից ԿԲ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է հունիսին։ Այսինքն, նոր նախագահի պաշտոնավարումը կսկսի հենց հունիսից։

Մարտին Գալստյանը 2018-ից առ այսօր Կենտրոնական բանկի խորհրդի անդամ է։ Երևանի պետական համալսարանում ստացել է տնտեսագիտության թեկնածույի աստիճան, որպես մագիստրոս սովորել Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան Կառավարման դպրոցում, դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում: Նա Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանի փեսան է։




Լրահոս