Թուրինի «Յուվենտուսի» 42-ամյա իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կերկարաձգի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ, հաղորդում է Tuttosport-ը:
Ըստ աղբյուրի՝ կողմերի միջեւ պայմանագիրը կկնքվի կորոնավիրուսի պանդեմիայի ավարտից հետո: Նշվում է, որ Բուֆոնի եւ «Ծեր Սինյորայի» միջեւ նոր համաձայանգիրը կգործի մինչեւ 2021 թվականի ամառը: Դարպասապահը ընթացիկ մրցաշրջանում «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 11 հանդիպում` բաց թողնելով 9 գնդակ: Կողմերի միջեւ գործող պայմամագիրը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Էդմոն Մարտիրոսյան