ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

Վերելակի անխափան աշխատանքն ապահովող նախկին պատասխանատուի համբերության բաժակը լցվել է։ Իսկ թե ինչպիսին կլինի վերելակի աշխատանքը հետագայում, մնում է օդում կախված։

 

 

 

 

ՎԱՐԿԵՐ

ՀԱՐՑ. Իրավունք ունի՞ արդյոք բանկը կամ վարկային կազմակերպությունը տեղեկություններ ստանալ իմ վարկային պատմության կամ այլ բանկերում գործող վարկերի մասին:

Անուշիկ Հարությունյան (34 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ, այո՛, բանկը կամ վարկային կազմակերպությունը կարող է հարցում կատարել վարկային ռեգիստր` ստանալով տեղեկատվություն՝ իրեն դիմած քաղաքացու վարկային պատմության վերաբերյալ:

Վարկային ռեգիստրի կողմից տրամադրված տեղեկատվությունը բանկը կամ վարկային կազմակերպությունը (վարկատուն) պետք է օգտագործի բացառապես վարկառուին վարկ տրամադրելիս կամ վարկառուի վարկարժանությունը գնահատելու նպատակով: Վարկատուն կարող է տեղեկատվություն պահանջել միայն վարկ ստանալու նպատակով իրեն դիմած կամ վարկատուից ստացված եւ չմարված վարկ ունեցող անձանց մասին:

Ֆինանսական համակարգի հաշտարար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե վարկը դասակարգվում է վարկային ռեգիստրում, ապա վարկային ռեգիստրում վարկի վերաբերյալ այլ տվյալների հետ միասին նշվում է նաեւ երաշխավորի անունը:

 

 

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ բակալավրի կրթական ծրագրով բուհ ընդունվելու համար:

Նելլի Մնոյան (38 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրով բուհ ընդունվելու համար դիմորդը ներկայացնում է հետեւյալ փաստաթղթերը`

l լուսանկարով տեղեկանք՝ ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ),

l 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի),

l անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական):

l անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում՝ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից տրվող, անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ,

l զինվորական գրքույկ եւ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի եւ ծառայողական բնութագրի մասին,

l արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր,

l միջազգային եւ հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները,

l ներբուհական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու, ինչպես նաեւ փաստաթղթերն ընդունելու եւ ձեւակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ դիմորդներն ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ եւ ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են մասնագիտությունները՝ ըստ ուսուցման անվճար եւ վճարովի համակարգերի: Համաձայն ընդունելության դիմում-հայտի` դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի` մինչեւ երկու անվճար եւ մինչեւ ութ վճարովի մասնագիտությունների մրցույթին` հանձնելով այդ մասնագիտությունների համար սահմանված բոլոր քննությունները։

 

 

 

 

 




Լրահոս