ArmLur.am-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի հետ։
-Պարոն Ուլիխանյան, Հայաստանում արտակարգ դրությունը շարունակվում է։ Ընդհանուր առմամբ ինչպես եք գնահատում այն աշխատանքները, որ տարվում են այժմ։
-Ընդհանուր առմամբ գնահատում եմ բավարար, սակայն վերջնական եզրակացություն անելու համար դեռ վաղ է։ Վերջնական գնահաում կանենք ծրագրերի վերջնական իրագործումից հետո։ Թե ինչ ազդեցություն կունենան այդ ծրագրերը, որքանով կհասնեն շահառուներին։ Հիմնական թիրախը նա է, որ առավել մեծ թվով եւ թիրախային խմբերը ստանան աջակցություն։ Շատ-շատ մարդիկ ունեն աջակցության կարիք, սակայն պետության խնդիրը քաղաքացիներին ճիշտ բացատրելն է։ Պետությունը չի կարող փոխհատուցել վնասները, դրանք լինելու են, սա պետք է ընդունել ի գիտություն։ Անխտիր բոլորս պետք է վնասվենք։
-Արդյոք 13 հաստատված ծրագրերը թիրախային են։
-Այո, ընդհանուր առմամբ թիրախային են։ Սակայն խնդիրը նաև ինֆորմացիայի պակասն է եւ չկա անհրաժեշտ տեղեկատվություն, որպեսզի նույնականացնեն այն մարդկանց, ովքեր ունեն աջակցության կարիք։Կարևոր է, որ բոլոչը հարկային դաշտում աշխատեն եւ պետությունն անհրաժեշտ ինֆորմացիա ունենա այդ մարդկանց համար։ Պետք է խրախուսենք հարկային դաշտում աշխատելը։
-Դուք նշեցիք, թե միևնույնն է վնասներ լինելու են։ Իրավիճակն ինչպիսին է լինելու, քանի որ օրինակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե իրավիճակից կարող ենք հաղթած դուրս գալ։ Ըստ Ձեզ հաղթանակը որը կլինի։
-Միանշանակ տարբեր ոլորտներից կարող ենք հաղթած դուրս գալ։ Ծրագրերտ թիրախային դարձնելու համար հավաքագրվում են տվյալներ, որոնք անհրաժեշտ են, սակայն դրանք մեկանգամյա օգտագործման չեն։
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան