Ինձ միշտ թվացել է՝ Վլադիմիր Գասպարյանը հանդիսացել է աշխահիկ իշխանության ներկայացուցիչ․ Վլադիմիր Վարդանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես հարգում եմ Սահմանադրությունը և Սահմանադրության մեջ ամրագրված սկզբունքները, եկեղեցու սահմանադրաիրավական կարգավիճակը, և հարգում եմ Հայաստանի Հանրապետության աշխարհիկ պետություն լինելու հանգամանքը, ինչպես նաև այլ պետական մարմինների հետ համագործակցության շրջանակներում սահմանադրության 6-րդ հոդվածը, որը հստակ սահմանում է՝ բոլոր պաշտոնատար անձիք պետք է գործեն իրենց լիազարությունների շրջանակում։

 ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Վեհափառի օրերս հնչեցրած հայտարարությանն ու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին մեղադրանք առաջադրելու փաստին։

ArmLur.am-ի հետ զրույցում Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի երեկվա հայտարարությանը, թե «հպարտ քաղաքացուն բերել են իշխանության… ի դեպ, հպարտությունը մեղք է։ Դա ես չեմ ասում, այլ Աստվածաշունչը»։

«Ինձ միշտ թվացել է, թե Վլադիմիր Գասպարյանը հանդիսացել է աշխահիկ իշխանության ներկայացուցիչ, հպարտ բառը ունի շատ դրական կոնոտացիա, և չպետք է մեկնաբանել Աստվածաշնչյան կոնտեքստում»,-հավելեց մեր զրուցակիցը։

Լիդա Եղիազարյան




Լրահոս