Արտակարգ դրություն հայտարարելուց մի քանի օր անց անց Մարդու իրավունքների պաշտպանին է դիմել Հայաստանի մարզերից մեկի բնակիչ, ՀՀ քաղաքացի Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ընտանիքի հետ
վերամիավորվելու հարցով։
Նա տեղեկացրել է, որ եկել է Հայաստան ծնողներին տեսակցելու և չի կարողանում վերադառնալ ՌԴ, որտեղ
տևական ժամանակ բնակվում է կնոջ հետ և ունի այնտեղ ժամանակավոր կացության թույլտվություն։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արդյունավետ և արագ արձագանքման արդյունքում՝ հաշվի
առնելով ժամանակավոր կացություն թույլտվությունը քաղաքացին կարողացել է ձեռք բերել տոմս և վերադառնալ
Ռուսաստանի Դաշնություն: