ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպում է ունեցել Հայաստանում թեթև արդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախարարը գործարարների հետ քննարկել է արտակարգ իրավիճակում արտադրությունների կազմակերպման հնարավորությունները:
Տնտեսվարողներն իրենց դիտարկումներն են ներկայացրել արտադրամասերում համավարակի կանխարգելիչ միջոցառումների պարտադիր պահաջների վերաբերյալ: Նշվել են այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ արտադրամասերում համաճարակի տարածումը կանխարգելելու նպատակով Պարետատան կողմից նվազագույն պահանջների սահմանման հետևանքով:
Գործարարների հետ քննարկվել են նաև կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների չափանիշները, դրանցում փոփոխություններ կատարելու հնարավորությունները:
Տիգրան Խաչատրյանը խոստացել է բարձրաձայնված խնդիրները քննարկել Կառավարության մյուս անդամների հետ և արձագանքել հնարավորինս սեղմ ժամկետում: