
Անգլիայի հավաքականի եւ «Լիդս Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Նորման Հանտերը մահացել է 76 տարեկան հասակում կորոնավիրուսի պատճառով:
Այս մասին տեղեկացնում է «Լիդս Յունայթեդի» պաշտոնական կայքը:
76-ամյա Հանտերը Անգլիայի հավաքականի հետ 1966 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, 1968 թվականին` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Հանտերը «Լիդսի» գույներն է պաշտպանել 1962-ից 1976 թվականներին:
Էդմոն Մարտիրոսյան