ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամբողջ աշխարհն այսօր դարձել է շտապօգնության մեքենա․ պետք է զիջել մեր ազատությունները․ Արթուր Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանի հետ։

-Պարո՛ն Մանուկյան, Հայաստանում արտակարգ դրությունը շարունակվում է։ Ընդհանուր առմամբ ինչպես եք գնահատում այն աշխատանքները, որ տարվում են այժմ։ Եվ ինչպե՞ս եք գնահատում տեղորոշման ծրագրի արդյունավետությունը։

Դեռ ամբողջ աշխարհում չկան մասնագետներ, ովքեր կարող են ասել՝ ինչ ազդեցություն կունենա կորոնավիրուսը, որքան կտևի։ Վիրուսը նոր է, իր վարքագիծն անկանխատեսելի է։ Կարող են լինել և՛ լավագույն, և՛ վատագույն սցենարներ։ Ես ունեմ վստահություն կառավարության նկատմամբ։

Ինչպես եք գնահատում այն քայլերը, որ արվում են սոցիալական ծրագրերի և կառավարության աշխատանքի առումով։

-Տեսեք՝ տեղերոշման ծրագրի հետ կապված մեծ քննարկումներ եղան։ Բայց սահմանափակումները պետք են։ Պատկերավոր ասած ամբողջ աշխարհն այսօր դարձել է շտապօգնության մեքենա։ Մենք պետք է հասկանանք, որ կա ժամանակավոր խնդիր, մեր բոլոր ազատությունները զիջելու։

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս