ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.
«Հայտնում ենք, որ որոշ ԶԼՄ-ներում տարածված լուրը, իբրև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ նոր քրեական գործ է հարուցվել, բացարձակ ապատեղեկատվություն է:
Նշենք նաև, որ պարոն նախագահն անցյալ շաբաթ վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող մի գործով, որը չի քննվում կաշառք ստանալու առերևույթ դեպքի առթիվ:
Հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»: