Ապրիլի լույս 14-ի գիշերը ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները ահազանգով մեկնեցին Իջևանի դպրոցներից մեկը։ Տեղում պարզվեց, որ մի քանի երիտասարդ դպրոցի պատուհանով ներս են մտել ու փորձել են գողանալ անապահով ընտանիքների համար նախատեսված սնունդը։
Երիտասարդները, տեսնելով դպրոցի պահակին, փախել են։ Օպերատիվ միջոցառումների արդյունքում Իջևանի քրեական հետախույզները ժամերի ընթացքում պարզեցին կասկածվողների ինքնությունը։ Իջևանում բնակվող երիտասարդները հենց դեպքի օրը հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Իջևանի բաժին, որտեղ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել էր դեպքին` գրելով, որ ապրիլի 14-ի գիշերը Իջեւան քաղաքի 4-րդ դպրոցի պահակ Կարեն Մկրտումյանը ահազանգել է ոստիկաններին` հայտնելով, որ դպրոցում օգնության պաշարներ կան, եւ ինչ որ մարդիկ հարձակվել են իր վրա և հանել ապրանքի մի մասը շենքից: Ավելի ուշ պարզվել է, որ ՊՆ ծառայողներ Գեղամ Սարուխանյանը եւ Էրիկ Մելիքսեթյանը Գարիկ Պետրոսյանը և Գարիկ Պետրոսյանն են եղել գողության հեղինակները, որոնք բերման են ենթարկվել: