
Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 8-ին:
Այս մասին հայտնում է Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը:
Նա մասնավորապես գրել է.
«Աշխատանքի վերադառնալուց հետո Դանիբեկյանը դատական նիստն անհապաղ քննության ենթակա միջնորդության և համաճարակային վիճակում նշանակեց մայիսի 8-ին: Սա զավեշտ չէ, սա ծաղր չէ… սա, որպես իրավաբան, չեմ կարող ասել՝ ինչ է»: