ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը թվարկեց 13 ծրագրերի արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ հղեց։ Նա անդրադարձավ արտակարգ դրության երկարացման հիմքերին։ «Բոլոր մահացած պացիենտներն ունեցել են ուղեկցող հիվանդություններ։ Մեր հիվանդանոցներում բուժվում է 780 հոգի։ Ու չնայած այս տագնապալի թվերին, հարկ եմ համարում ընդգծել, որ մեր պետական կառավարման ջանքերով վիրուսի տարածումը մնում է կառավարելի։ Հիվանդանոցային տեղերի կեսն այս ընթացքում գրեթե միշտ թափուր է եղել», – նշել  է նա։

Նա իր խոսքում շնորհակալություն հայտնեց բժիշկներին, առողջապահական համակարգի բոլոր աշխատակիցներին։ «Շնորհակալ ենք ձեզանից առողջապահական համակարգի սիրելի աշխատողներ եւ ծափահարում ենք Ձեզ։ Առաջին օրերից արժանապատիվ պայմաններ են ստեղծված մեկուսացման մեջ գտնվող մադկանց համար։ Աշխարհի շատ երկրներում Հայաստանի օրինակն է բերվում, թե ինչպես պետք է վարվել մարդկանց հետո», – հավելեց նա։

Նրա խոսքով, Հայաստանում ոչ մի օր չի արձանագրվել դատարկ ցուցափեղկերի երևույթը եւ դրա համար շնորհակալություն հայտնեց բոլոր գործարարներին։ «Կորոնավիրուսի համաճարակը իր հետ բերել է դժվարություններ եւ ընդունել ենք 13 միջոցառումներ, որոնց նպատակը քաղաքացիներին եւ տնտեսությանն օգնելն է», – շարունակեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս