ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ երբ կկարողանանք վերադառնալ բնականոն կյանքի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղերձ հղեց։ Նա այսօր խոսեց 13 հակաճգնաժամային ծրագրերի արդյունքների մասին՝ նշելով, որ առաջիկայում այլ ծրագրեր ևս կլինեն։

«Ինչ վերաբերում է մեր ռազմավարությանը, պետք է արձանագրենք, որ կորոնավիրուսը չի անհետանալու եւ մենք ունենալու ենք վարակված քաղաքացիներ։ Մեր խնդիրն է այնպես անել, որ վարակվածների թիվը քիչ լինել։ Մենք չենք միշտ փակված մնալ։ Մեզնից յուրաքանչյուրը պետք է անի առավելագույնը՝ ինքը չվարակվելու եւ ուրիշներին չվարակելու համար։ Ոււզում եմ բանաձև առաջարկել։ Ըստ այդմ, չվարակվելու համար անհրաժեշտ է երեք կանոն ապահովել․ իրար հետ շփվելիս հեռավորություն պահպանել, դեմքին դիպչել միայն ախտահանված ձեռքերով եւ երրորդ՝ միայն մաքուր սպասքից եւ ախտահանված վարսավիրական միջոցներից օգտվելն է», – նշեց նա։

Նրա խոսքով, այդ երեք կանոնը պահպանելու համար մեզ ջանքեր են պետք։ «Ի վերջո մեր վարքագծի կանոնները ձևավորվել են ժամանակի ընթացքում եւ հիմա ապրում ենք այդպիսի ժամանակներ։ Կառավարության հակահամաճարակային գործողությունները նախնական արդյունքներ տվել են և պետք է կրկնակի զգոնություն դրսևորենք։ Եթե այդպես վարվենք, մայիսի 14-ից փուլ առ փուլ կվերադառնանք բնականոն կյանքի, եթե ոչ, ապա վարակը կտարածվի եւ կվերածվի հումանիտար աղետի», – հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս