Ես կարծում եմ, որ պետությունը չպետք է խառնվի եկեղեցու ներքին խոհանոցին, և հակառակը՝ եկեղեցին չպետք է խառնվի երկրի պետաիրավական գործերին։ ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ անդրադառնալով Վեհափառի օրերս հնչեցրած հայտարարությանն ու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին մեղադրանք առաջադրելու փաստին։
ArmLur.am-ի հետ զրույցում Ռուստամ Բաքոյանը անդրադարձել է նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի երեկվա հայտարարությանը, թե «հպարտ քաղաքացուն բերել են իշխանության, ի դեպ, հպարտությունը մեղք է։ Դա ես չեմ ասում, այլ Աստվածաշունչը»։
«Արդյոք նախկին ոստիկանապետն իր արտաբերած պատվիրաններին հետևո՞ւմ է։ Ես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի եմ և ապրում եմ ժողովրդավար Հայաստանում, ինչպես մյուս բոլոր հպարտ քաղաքացիները»,-նշեց իմքայլականը։
Լիդա Եղիազարյան