Արդեն մեկ ամիս է` տանից դուրս չեմ գալիս․ Սոնա Շահգելդյանը՝ իր վրդովմունքի և մեկուսացման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինձ համար շատ դժվար է մեկուսացած մնալ տանը, քանի որ ես բնույթով շատ աշխույժ մարդ եմ, սիրում եմ ընկերներիս հետ շփվել, զբոսնել, զբաղվել իմ սիրած աշխատանքով։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց երգչուհի Սոնա Շահգելդյանը՝ անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին և տանը մեկուսանալուն։

«Ես լավատես եմ, կարծում եմ` ամեն ինչ շուտով կավարտվի, և մենք կրկին կվերադառնանք մեր սիրելի աշխատանքին։ Ինչպես գիտեք, իմ աշխատանքն օրավարձով է, և այս համաճարակի պատճառով շատ համերգներ, միջոցառումներ հետաձգվել են, բայց չեմ հուսահատվումն»,-նշում է երգչուհին։

Սոնա Շահգելդյանը մեկուսացման այս օրերն անցկացնում է տանը երեխայի հետ․ «Իմ բալիկը շատ չարաճճի է, և ես ոչինչ չեմ խնայում նրան գոհացնելու համար։ Օրն անցկացնում եմ նրա հետ, դրա հետ մեկտեղ Շիրոյան Գեղամի հետ կազմակերպեցինք ակցիա` պատրաստելով պաշտպանիչ դիմակներ, մոտ 4000-5000 դիմակ բաժանեցինք մեր հայրենակիցներին։ Տանը նաև զբաղվում եմ ստեղծագործական աշխատանքներով»։

Երգչուհու կարծիքով՝ այն ինչ այսօր կատարվում է համաշխարհային ինչ-որ մի նոր խաղ է։

«Մի քանի օր առաջ ես իմ տեսաուղերձում վրդովմունքս հայտնեցի այն իմաստով, որ երբ մենք բոլորս նստել ենք տանը, պահում ենք հիգիենայի բոլոր կանոնները, իսկ ոմանք խախտելով մեկուսացման կանոնները վտանգում են ուրիշների կյանքը։ Արդեն մեկ ամիս է տանն եմ մի քանի անգամ եմ տանից դուրս եկել այն էլ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»,հավելեց երգչուհին։

Երգչուհու կարծիքով՝ այս կայնքում յուրաքանչյուր մարդ պետք է միշտ շնորհակալ լինի և նա ինչով, որ կարող է կաջակցի, կօգնի իր հայրենակիցներին։

Լիդա Եղիազարյան




Լրահոս